SC 4 EASYFIX գոլորշիով մաքրող սարք Օրավարձը
6 000 AMD
| Մաքրման տարածք՝ 1 լիցքավորումից (մ²) | մոտ․ 100 |
| Տաքացուցիչի հզորություն (Վտ) | 2000 |
| Գոլորշու առավելագույն ճնշում(բար) | Առավելագույնը՝ 3.5 |
| Մալուխի երկարություն (մ) | 4 |
| Ջեռուցման ժամանակը (րոպե) | 4 |
| Կաթսայի հզորությունը (լ) | 0.5 |
| Լցվող ջրի ծավալը (լ) | 0.8 |
| Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) | 1 / 220 – 240 / 50 – 60 |
| Քաշն առանց աքսեսուարների (կգ) | 4.05 |
🚗Երևանում երկկողմանի առաքմամբ- 8000դ
🚗Գյումրիում երկկողմանի առաքմամբ- 7500դ
Գոլորշով մաքրողSC 4 EasyFix սարքով ապահովվում է մաքրության առավելագույն հարմարավետությունը: Հատակի էրգոնոմիկ, պտտվող EasyFix վարդակը երաշխավորում է մաքրության իդեալական արդյունք: Հատակի համար նախատեսված կտորը հեշտությամբ ամրացվում է վարդակին ու հանվում՝ առանց կեղտի հետ շփման: Գոլորշու մղման երկաստիճան համակարգը երաշխավորում է մաքրվող մակերեսին ու աղտոտվածության աստիճանին համապատասխան կարգավորում: Աքսեսուարների լայն ընտրանին թույլ է տալիս մանրակրկտորեն մաքրել սալիկները, խոհանոցի գազօջախը, օդաքարշ սարքերը և նույնիսկ նեղ անցքերում կուտակված կեղտը, իսկ առանց սարքն անջատելու ջուրն ավելացնելու հնարավորությունը բացառում է աշխատանքային դադարները: SC 4 EasyFix գոլորշով մաքրող սարքով հնարավոր է առանց մաքրող միջոցների օգտագործման ապահովել ամբողջ տան մաքրությունը: Գոլորշով մանրակրկիտ մաքրության դեպքում վերանում են կենցաղում ու կոշտ մակերեսներին տարածված վիրուսների ու բակտերիաների 99,99 %-ը:





