KARCHER NT 22/1 Ap L Օրավարձը
5 000 AMD
| Լարում (Փհ/Վ/Հց) | 1 / 220 – 240 / 50 – 60 |
| Օդի հոսք (լ/վրկ) | 72 |
| Վակուում (մԲար/կՊա) | 249 / 24.9 |
| Տարայի ծավալ (լ) | 22 |
| Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ) | առավելագույնը՝ 1300 |
| Մալուխի երկարություն (մ) | 6 |
| Քաշն առանց աքսեսուարների (կգ) | 5.7 |
🚗Երևանում երկկողմանի առաքմամբ- 7000դ
NT 22/1 Ap-ը թաց ու չոր մաքրության համար նախատեսված կոմպակտ ու անհավատալիորեն հզոր բազային փոշեկուլ է: Թեթև քաշի շնորհիվ այս սարքը գերազնաց է մշտական շարժման մեջ օգտագործելու համար:
Զտիչի կիսաավտոմատ մաքրման համակարգի և խոնավադիմացկուն PES քարտրիջային ֆիլտրի շնորհիվ այս սարքով հնարավոր է առանց ջանք գործադրելու մաքրել փոշին, խոշոր աղբը և հեղուկները: Սարքի վրա կլանող փողրակի ամրացման հնարավորությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել տարայի ծավալը: Կոմպակտ չափսերն ու թեթև քաշն ապահովում են սարքի դյուրին շահագործումն ու տեղափոխությունը:






